
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հնարավոր է Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ ավիաչվերթներ իրականացվեն։
«Ստամբուլ-Երևան չվերթերի մասին պայմանավորվածությունը Թուրքիայի նախագահի հետ ձեռք է բերվել Չինաստանում կայացած հանդիպման ընթացքում։ Ինքն ասաց՝ եթե Հայաստանը դեմ չէ, թուրքական ավիաուղիները կարող են Երևան թռիչքներ իրականացրել»,- նշել է Փաշինյանը:
2025 թվականի հունիսին վարչապետն աշխատանքային այցով մեկնել էր Ստամբուլ, որտեղ հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: