Հայաստան-Եվրամիություն առաջիկա գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացին ու բարդություններին վերաբերող հարցեր։
Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին բանակցությունների ընթացքում մենք այդ հարցը բարձրացրել ենք և, իհարկե, Հայաստան-Եվրամիություն առաջիկա գագաթնաժողովի ընթացքում նույնպես այդ հարցը կբարձրացվի»,-նշեց վարչապետը։