Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը ստացավ 2019 թ․ Եվրոպայի առաջնության փոփոխված մեդալները

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը ստացավ 2019 թվականի Եվրոպայի առաջնության փոփոխված մեդալները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան որակազրկել էր 81 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկներին՝ ինչ շնորհիվ Լիանա Գյուրջյանն արժանացավ փոփոխված բրոնզե (պոկում ու երկամարտ) և ոսկե (հրում) մեդալների:

Leave a Comment