
Զվարթնոց միջազգային օդանավակայանից հայտնում են, որ դեպի օդանավակայան տանող Իսակովի պողոտայում իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։
Օդանավակայան գնացող քաղաքացիներին խորհուրդ են տալիս օդանավակայան գալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։
«Չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ»,-հիշեցնում են օդանավակայանից։