Պլանավորում ենք առաջիկա մեկուկես ամսում սկսել «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները. Տիգրան Ավինյան

Պլանավորում ենք առաջիկա մեկուկես ամսում սկսել «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է Բաբաջանյան-Աշտարակ խճուղու՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի խնդրին։

«Մենք այսօր կառավարությանն առաջարկել ենք երկրորդ նախագիծը, որով ապահովում ենք բուն շինարարական աշխատանքների անհետաձգելիությունը։ Պլանավորում ենք, որ առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում պետք է սկսենք փաստացի աշխատանքները։ Այս պահին ավարտվում է վերանախագծման աշխատանքների հիմնական մեծ փաթեթը, որից հետո կիրականացվեն որոշակի դետալացված աշխատանքներ»,- նշել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ թեև 270 մետրը մեծ հեռավորություն չի թվում, սակայն այս խնդիրն առկա է եղել արդեն 7 տարի. «Այդ հատվածում մեծ խնդիրներ ենք ունեցել՝ կապված խցանումների և ընդհանուր անհարմարությունների հետ։ Սա «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կարևորագույն հատվածն է, որն ամբողջացնում է այդ ճանապարհահատվածը»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment