ՀՀ կառավարությունը 250 միլիոն դոլարի վարկ կվերցնի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶԵԲ) փախստականների երկարաժամկետ բնակարանային կարիքները բարելավելու ծրագրի համար:
Որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 18-ի նիստում։
Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքից (GCFF) և «Կենսունակ մոլորակ» հիմնադրամից (LPF) կառավարությունը նաև համաֆինանսավորմամբ 34,4 միլիոն դոլարի դրամաշնորհ կստանա։
Ընդհանուր 284,4 մլն դոլարի ֆինանսավորումը կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված 109 000 փախստականի բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացման համար կիրականացվի փուլ առ փուլ, նշված է նախագծում։
