Թրամփը հրապարակել է Իրանի հետ բանակցությունների համար ԱՄՆ պատվիրակության կազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցով բանակցային թիմի կազմում կլինեն իր հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, և հնարավոր է՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունների լավ հեռանկարներ է ակնկալում՝ վստահություն հայտնելով, որ համաձայնության հասնելու համար քիչ տարաձայնություններ կան, որոնք պետք է լուծվեն։

ABC-ին տված հարցազրույցում Թրամփը պարզաբանել է, որ բանակցությունները տեղի կունենան «միայն Իսլամաբադում»։

«Ես հետաքրքրված չեմ գնալ այն երկրներ, որոնք չեն օգնել», – ասել է նա։

Leave a Comment