Կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է որոշում 40 մլն 40 հազար դրամ հատկացնել ՀՀ ԱԳՆ–ին` Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում հեռահաղորդակցության միջոցներ և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար
Ըստ նածագծի՝ հաշվի է առնելու վերոնշյալ ապրանքների հրատապ ձեռքբերման անհրաժեշտությունը. նախատեսվել է գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով:
Հիշեցնենք՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 4-ին։
