ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «յուրահատուկ» բառապաշար է օգտագործել լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում։ ՔՊ-ականն, անդրադառնալով կրծքով կերակրող մորը բերման ենթարկելու փաստին, ասել է.
«Անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից, չի կարող այնպես լինել, որ մարդը կատարի օրենքով արգելված արարք՝ քրեական և, հղում անելով իր կրծքերին, ասի՝ ինձ չպետք է ձերբակալեն։ Երբեք կրծքերը և նրանց կիրառելիությունը կոնկրետ իրավիճակներում չեն կարող ինդուլիգենցիա լինել»։