ԻՀՊԿ-ն նոր կանոններ է սահմանել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար


Միջազգային


Այսուհետ Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը թույլատրվելու է միայն Իրանի թույլտվությամբ և հսկողության ներքո։

Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ռազմածովային հրամանատարության հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն, Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն կտրվի միայն Իրանի կողմից նախնական թույլտվություն ստացած քաղաքացիական նավերին։

«Այս միջոցառումները ձեռնարկվում են հրադադարի համաձայնագրի և Լիբանանում հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելու շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։


Leave a Comment