ՀՀ ԱԳՆ–ին 40 մլն դրամ կտրվի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման համար




 

Sputnik. Հեռահաղորդակցության միջոցները հրատապ ձեռք բերելու համար նախատեսվել է գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով:


 


ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 40 մլն 40 հազար դրամ կհատկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում հեռահաղորդակցության միջոցներ և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։


 


Կառավարությունից նշել են, որ հաշվի առնելով վերոնշյալ ապրանքների հրատապ ձեռքբերման անհրաժեշտությունը` նախատեսվել է գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով: ԱԳՆ–ից հայտնել են, որ սարքերն անհրաժեշտ է մատակարարել մինչև 2026 թվականի ապրիլի 20–ը։


 


Այդ սարքավորումները ձեռք բերելու համար ԱԳՆ–ն հարցում է ուղարկել 4 կազմակերպությունների, որոնցից հարցմանն արձագանքել են «ՀԵՆՄԱՐՔՈՄ» և «Տոպազ-95» ՍՊ ընկերությունները:


 


Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում կանցկացվի մայիսի 4–ին։ ՀՀ կառավարության որոշմամբ օրը ոչ աշխատանքային է։


 


 


Leave a Comment