Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկացի զինվորների շրջանում սննդի պակասի մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները կեղծ են։
Ավելի վաղ USA Today-ը, հղում անելով Պարսից ծոցում գտնվող նավերի վրա տեղակայված ամերիկացի զինծառայողների հարազատներին, հաղորդել էր, որ զինծառայողները կարող են առանց սննդի մնալ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին մատակարարման և ծանրոցների առաքման խնդիրների պատճառով։
«Իմ թիմը հաստատել է USS Abraham-ի և USS Tripoli-ի լոգիստիկայի տվյալները։ Երկուսն էլ ունեն ավելի քան 30 օր 1-ին կատեգորիայի սնունդ», – գրել է Պենտագոնի ղեկավարը X սոցիալական ցանցի իր էջում։