Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ:
Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Աշխատակիցները ձերբակալվել են քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։