Մինչև 14:00-ն փակ կլինեն Հրազդանի կիրճին հարող փողոցները

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ  ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ին, Հրազդանի կիրճում անցկացվող շաբաթօրյակ-ծառատունկի շրջանակում կլինեն երթևեկության սահմանափակումներ:

Երկրի օրվան նվիրված միջոցառման անվտանգ անցկացման համար այսօր մինչև 14:00-ն փակ կլինեն հետևյալ փողոցները՝ Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակի հարևանությամբ («Բիձու գյոլ» կամ «Չռիկ») հատված, «Թումոյի» այգուց դեպի Հրազդանի կիրճ հատված, Դավթաշենի կամրջի և Կիևյան կամրջի միջնամասի հատված, Ձորափի փող., 35 շենքից դեպի Հրազդանի կիրճի հատված:

Ստորև ներկայացվում է քարտեզի հղումը՝ համապատասխան նշագրումներով:

https://yandex.com/maps/10262/yerevan/?ll=44.483028%2C40.191153&mode=usermaps&source=constructorLink&um=constructor%3A127f98c628d6aa762e89f19605583ee70b09d3b950abf4eff33cea7a28016e18&z=17

Leave a Comment