Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներին

Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է 2014 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե մեդալներին, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

2019 թվականին EWF-ի կողմից որակազրկման պատճառով Աղասյանի հետ 85 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները զրկվել էին մեդալներից:

Աղասյանy երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, Հայաստանի բազմակի չեմպիոն։ Նա մահացել է 2019 թվականին՝ ավտովթարից։

Leave a Comment