Հայաստանն ու Գերմանիան ամիսներ առաջ ստորագրությամբ ամրագրված ռազմավարական օրակարգը կյանքի կոչելու քայլեր են ձեռնարկվում՝ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը Գերմանական տնտեսական միավորման 10-ամյակին նվիրված միջոցառմանը։
Դիվանագետը, հայ և գերմանացի մասնագետներն ընդգծել են՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քայլերն ուղիղ ազդակ էին գերմանացի գործարար շրջանակների համար՝ հայացքն ուղղելու դեպի Հայաստանի տնտեսություն։
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանն ասել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հետ հարաբերությունները։ Նա ընդգծել է, որ տարիների ընթացքում հայ-գերմանական հարաբերությունները ձևավորվել են որպես բազմաբովանդակ ու կայուն գործընկերություն։