ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլայե Շտեֆանուտայի հետ




ՀՀ ԱԺ նախագահը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր


Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլայե Շտեֆանուտայի հետ: 


 


Զրուցակիցները քննարկել են ՀՀ ԱԺ-ի և Եվրոպական խորհրդարանի համագործակցությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր:


 


Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:


 


ՀՀ ԱԺ նախագահը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:


 


ԱԺ


Leave a Comment