«Ինքը բուժման կարիք ունի»․ Սամվել Կարապետյան

«Ինքը բուժման կարիք ունի»․ Սամվել Կարապետյան

«Չեն ուզում մասնակցեմ ընտրական գործընթացներին՝ անձամբ»,- այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ են իշխանություններն իրեն պահում անազատության մեջ։

Հարցին՝ իր մասնակցությունը կարո՞ղ է նպաստել իր քաղաքական ուժի հաղթանակին՝ Կարապետյանն արձագանքեց․ «Իհարկե»։ «Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս։ Չի կարող դա չլինել»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե «Ուժեղ Հայաստան»-ը գա իշխանության՝ պատերազմ կլինի, Սամվել Կարապետյանը նշեց․ «Ինքը բուժման կարիք ունի»։

«Ինքը բուժման կարիք ունի»․ Սամվել Կարապետյան

Leave a Comment