Արսեն Զախարյանը հիվանդության պատճառով բաց կթողնի Իսպանիայի գավաթի եզրափակիչը


Սպորտ


«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի մասնակցի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին սուր գաստրոէնտերիտի պատճառով, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը չի ընդգրկվել իսպանական թիմի հայտացուցակում։


Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը մասնակցել է 20 հանդիպման, խփել է 1 գոլ։

«Աթլետիկո Մադրիդ» – «Ռեալ Սոսիեդադ» եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 18-ին Սեւիլիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։



Leave a Comment