«Ռեալը» տրանսֆերի է հանել Կամավինգային

Իսպանական հեղինակավոր El Mundo պարբերականի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» տրանսֆերի է հանել ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդու Կամավինգային:

Թեև ակումբը համաձայն չէ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ պատասխան խաղում (4:3) Կամավինգայի ստացած երկրորդ դեղին քարտի որոշման հետ, այնուամենայնիվ, ղեկավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել ֆուտբոլիստի պահվածքը:

ֆրանսիացին իր առաջին զգուշացումը ստացել էր հանդիպման 78-րդ րոպեին, իսկ արդեն 86-րդ րոպեին, Հարի Քեյնի նկատմամբ կանոնների խախտումից հետո, վերցրել էր գնդակն ու հեռացել խախտման վայրից՝ արժանանալով երկրորդ դեղին քարտին ու հեռացվելով դաշտից:

Ըստ աղբյուրի՝ իսպանական թիմում արդեն տևական ժամանակ ուշադիր հետևում են 23-ամյա ֆուտբոլիստի խաղին և դժգոհ են նրա թույլ տված սխալներից: Ստեղծված իրավիճակը ստիպել է ակումբին կիսապաշտպանին հանել տրանսֆերի:

Leave a Comment