Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցում են «քեշ՝ ուրանի դիմաց» գործարքը. Axios

Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցում են «քեշ՝ ուրանի դիմաց» գործարքը. Axios

Միացյալ Նահանգները և Իրանը ներկայումս քննարկում են պատերազմին վերջ դնելու երեք էջանոց ծրագիր, որի առանցքային կետը 20 միլիարդ դոլար սառեցված իրանական միջոցների ապասառեցումն է՝ հարստացված ուրանի պաշարներից Թեհրանի հրաժարվելու դիմաց։

Ըստ ամերիկյան պաշտոնական աղբյուրների՝ բանակցություններում զգալի առաջընթաց կա, թեև կողմերի միջև դեռևս առկա են լուրջ տարաձայնություններ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցությունների երկրորդ փուլը, ամենայն հավանականությամբ, կկայանա այս կիրակի Իսլամաբադում՝ Պակիստանի միջնորդությամբ և Եգիպտոսի ու Թուրքիայի աջակցությամբ։ 

Սպիտակ տան համար առաջնահերթություն է Իրանի ստորգետնյա պահեստներում գտնվող շուրջ 2000 կգ հարստացված ուրանի հեռացումը, մինչդեռ իրանական կողմի համար կենսական է տնտեսական ճնշման թուլացումը։

Թրամփի վարչակազմի համար գլխավոր առաջնահերթությունն այն է, որ Իրանը չկարողանա մուտք գործել իր ստորգետնյա միջուկային օբյեկտներում թաղված գրեթե 2000 կգ հարստացված ուրանի պաշարներ, մասնավորապես՝ մինչև 60% մաքրություն 450 կգ հարստացված ուրանը:

Բանակցությունների ընթացքում քննարկվող փոխզիջումային տարբերակի համաձայն՝ բարձր հարստացված ուրանի մի մասը կարող է տեղափոխվել երրորդ երկիր, իսկ մնացածը՝ վերամշակվել մինչև անվտանգ մակարդակի հենց Իրանում՝ միջազգային վերահսկողության ներքո։ 

Կողմերը դեռևս չեն համաձայնեցրել միջուկային հարստացման կամավոր մորատորիումի ժամկետը. ԱՄՆ-ն պահանջում է 20 տարի, իսկ Իրանն առաջարկում է հինգ։ Բացի այդ, համաձայնագրի նախագիծը նախատեսում է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները պետք է լինեն վերգետնյա, իսկ գործող ստորգետնյա համալիրները պետք է դուրս բերվեն շահագործումից։

Փաստաթուղթն անդրադառնում է նաև Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությանը, սակայն այս հարցում դեռևս պահպանվում են սկզբունքային անհամաձայնություններ։

Թրամփի վարչակազմը բախվում է ներքին լուրջ քննադատության, քանի որ հանրապետականները և Իսրայելը պահանջում են բանակցային սեղանին դնել նաև Իրանի բալիստիկ հրթիռների և տարածաշրջանային խմբավորումներին աջակցելու հարցերը։ 

Չնայած լավատեսական հայտարարություններին, ամերիկացի պաշտոնյաները նախազգուշացնում են, որ Իրանը դեռևս բավարար քայլեր չի ձեռնարկել իրական զիջումների գնալու համար՝ փորձելով միաժամանակ ստանալ թե՛ միլիարդավոր դոլարներ, թե՛ պահպանել միջուկային հավակնությունները։

Leave a Comment