Հակակոռուպցիոն դատարանի բակից ոստիկանները բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի 17 աջակցի 

Հակակոռուպցիոն դատարանի բակից ոստիկանությունը բերման է ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի 17 աջակցի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ներքին գործերի նախարարությունից, նրանք բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջները խախտելու համար (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։

Ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը, որը մեկնարկել էր ապրիլի 15-ին ու հետաձգվել էր։

Դատարանի բակում հավաքվել էին Սամվել Կարապետյանի աջակիցները, որոնց և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց, ինչից հետո ոստիկանները բերման ենթարկելու գործողություններ սկսեցին։

Տարածված տեսանյութերից երևում է, որ այդ ընթացքում քաղաքացիներից ոմանք տարբեր առարկաներ էին նետում ոստիկանների ուղղությամբ։

Leave a Comment