Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում աջակցություն է հայտնել Իսրայելի և Լիբանանի միջև հայտարարված հրադադարին։
«Ես նաև մտահոգություն եմ հայտնում, որ այն կարող է խաթարվել շարունակական ռազմական գործողությունների պատճառով», – ասել է նա՝ կոչ անելով ապահովել Լիբանանի և Իսրայելի միջև սահմանի երկու կողմերում գտնվող քաղաքացիական անձանց անվտանգությունը։
Մակրոնը նաև հավելել է․
««Հեզբոլլահը» պետք է վայր դնի զենքերը։ Իսրայելը պետք է հարգի Լիբանանի ինքնիշխանությունը և դադարեցնի պատերազմը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 16-ին հայտարարեց, որ Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։