ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ պնդելով, թե Իրանը համաձայնել է հանձնել հարստացված ուրանի իր ողջ պաշարը։
Սպիտակ տան բակում լրագրողների հետ զրույցում նախագահն օգտագործել է իրեն բնորոշ «միջուկային փոշի» եզրույթը՝ նկատի ունենալով այն հումքը, որը կարող է ծառայել միջուկային զենքի ստեղծման համար։
Ըստ Թրամփի՝ կողմերը չափազանց մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը, որը վերջ կդնի երկարատև հակամարտությանը, թեև պաշտոնական Թեհրանն առայժմ որևէ կերպ չի արձագանքել այս պնդումներին։
