
Հայաստանը սկսում է գիտակցել Հարավային Կովկասի տարածաշրջանում ձևավորված խաղաղ օրակարգի առավելությունները։ Այս մասին Անթալիայի ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ արտաքին ուժերը առաջարկել են տարբեր ձևաչափեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման համար, սակայն դրանք արդյունք չեն տվել։
«Այս համատեքստում կարելի է հիշել Մինսկի խմբի գործունեությունը։ Նախագահ Իլհամ Ալիևի տարածաշրջանային առաջնորդության քաղաքականությունը ստեղծել է նոր իրականություն Հարավային Կովկասում։ Հայկական կողմը նույնպես նկատում է օգուտները և գիտակցում է տարածաշրջանում խաղաղության կարևորությունը»,- ասել է նա։