Լարված իրավիճակ է Հակակոռուպցիոն դատարանի դիմաց, կան բերման ենթարկվածներ

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է գործարար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։ Պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել տնային կալանքը:

Դատարանի բակում, այսօր ևս, Սամվել Կարապետյանի աջակիցները ակցիա են իրականացնում, պահանջելով նրան ազատ արձակել։

Ակցիայի ընթացքում բախում է սկսվել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև, կան բերման ենթարկվածներ։

Leave a Comment