Իշխանությունը միշտ էլ մի բան է խոստանում,բայց տեղի է ունենում հակառակը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ընդդիմադիր կուսակցությունները նույնիսկ անցողիկ շեմը չեն հաղթահարելու առաջիկա ընտրություններում:
«Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսում է խոսել մեր կուսակցությունը չգրանցելու մասին, մեր հայրենակիցները կարող են վստահ լինել, որ նրանք չեն կարող հաղթել մեզ: Նրանք վստահ են,որ չեն հաղթելու մեզ և գնում են կուսակցությանը տեխնիկապես խոչընդոտելու ճանապարհով»,-նշել է Կարապետյանը: