«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից նախօրեին ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Բերման ենթարկված քաղաքացիներից երկուսն ազատ են արձակվել: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք՝ ապրիլի 16-ի առավոտյան «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի բոլոր գրասենյակներում իրականացվել են խուզարկություներ և շուրջ 15 անձ բերման են ենթարկվել։