ՄԱՀԱԶԴ. Մահացել է Լևոն Տեր-Պետրոսյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է կատակերգու, դերասան, երաժիշտ, “DEMQ Show”-ի հիմնադիր անդամներից մեկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը (1979 – 2026)։ Գիշերվանից նրա ընկերները, հարազատները սոցիալական ցանցերում հայտնում են գույժն ու ցավակցական խոսքեր ուղղում հարազատներին։

 

Ծնվել է Երևանում, ապրել և ստեղծագործել Ռուսաստանում, Կանադայում և ԱՄՆ-ում։ Իր գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել հայկական սփյուռքի մշակութային կյանքի և հումորի զարգացման մեջ։

 

Լևոնը սիրող ամուսին էր, նվիրված հայր, հոգատար որդի և հավատարիմ ընկեր։ Նա իր հետևում թողել է կնոջն ու երկու որդիներին։

 

2025 թվականի օգոստոսին նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղի 4-րդ փուլ։

Մահացել է 2026 թվականի ապրիլի 16-ին՝ ընտանիքի և հարազատների շրջապատում…

Leave a Comment