Իշխանությունները կխուսափեն Սահմանադրության տեքստը հրապարակել ընտրությունների նախաշեմին․ ԶԼՄ

Իշխանությունները հնարավոր է հետաձգեն նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը՝ նախընտրական շրջանում ավելորդ խնդիրներից խուսափելու համար, թեև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ տեքստը պատրաստ կլինի մինչև հունիսի 7-ը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղու անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ իշխող կուսակցությունը մշակում է մեխանիզմներ, որոնք թույլ կտան ընդունել սահմանադրական օրենքներ նույնիսկ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չունենալու դեպքում։

Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին Փաշինյանը բարձրաձայնում է 2024 թվականի հունվարից՝ պնդելով, որ երկրին անհրաժեշտ է նոր Մայր օրենք, որը կարտացոլի ներկայիս իրողությունները։

Իշխանությունները հայտարարել էին, որ Սահմանադրական հանրաքվեն կանցկացնեն ընտրություններից հետո: Նախագիծը նախ խորհրդարանում պետք է հաստատվի, որի համար պատգամավորների ձայների 2/3-ն է անհրաժեշտ:

2025 թվականի հունիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել էր խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է այն կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։

2025 թվականի գոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագիրն անվանել էր «կոնֆլիկտային» և որակել որպես «ԽՍՀՄ-ի ամբիցիաների հարավ-արևմտյան ուղղություն», որից հետո մամուլը գրել էր, որ Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելու պահանջը կատարելու համար Սահմանադրական խորհուրդն առաջիկայում նոր Սահմանադրություն գրելու ակտիվ նիստեր է անցկացնելու։

Leave a Comment