Եվրոպայի առաջնության մասնակիցներից լավ գոտեմարտեր եմ ակնկալում․ Հաբեթնակ Կուրղինյան

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կմեկնարկի ապրիլի 20-ին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մեծ սպասելիքներ ունի թիմից:

«Եվրոպայի առաջնության մասնակիցներից լավ գոտեմարտեր եմ ակնկալում»,-ասել է Կուրղինյանը:

Նրա խոսքերով՝ նախապատրաստական փուլում թիմը թե ընդհանուր և թե հատուկ ֆիզիկական պատրաստություն է անցել:

«Եվրոպայի այս առաջնությանը առաջատարներից չի մասնակցի Արման Անդրեասյանը վնասվածքի պատճառով: Մեդալային ակնկալիքներ ունենք այն մարզիկներից, որոնք արդեն եղել են Եվրոպայի առաջնության մեդալակիրներ: Ունենք քաշային կարգեր, որտեղ դժվարությամբ եմ ընտրություն կատարել»,-լրագրողների հետ զրույցում ասել է Կուրղինյանը:

Եվրոպայի առաջնությանը հանդես կգան` Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյան (125 կգ):

Leave a Comment