Reuters. ԱՄՆ-ը հետաձգում է ԵՄ երկրներին զենքի մատակարարումները Իրանում գործողությունների պատճառով

ԱՄՆ պաշտոնյաները որոշ եվրոպացի առաջնորդների տեղեկացրել են Իրանում գործողության պատճառով զենքի մատակարարումների ուշացումների մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ ուշացումները կանդրադառնան ԵՄ մի քանի երկրների վրա, այդ թվում՝ Բալթյան երկրների և Սկանդինավիայի վրա։ Ամերիկացի պաշտոնյաները նամակագրության մեջ նշել են, որ Իրանում պատերազմը շարունակում է սպառել ԱՄՆ զինանոցը, ուստի, նրանք չեն կարողանա լիովին կատարել նախկինում ստորագրված համաձայնագրերը, հաղորդում է Reuters-ը։

Սպիտակ տան պաշտոնյաները մտահոգված են, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությանը կստիպի չկարողանալ բավարարել աճող պահանջարկը, ուստի, նրանք քննարկում են մատակարարումները կրճատելու հարցը։

Leave a Comment