Փեզեշքիան. Իրանը մուսուլմանական երկրներին բարեկամ է համարում

Իրանը Մերձավոր Արևելքի բոլոր իսլամական երկրներին համարում է բարեկամական, և նրանց տարածքում ԱՄՆ թիրախների վրա հարվածները ինքնապաշտպանության դրսևորում էին, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր մուսուլմանական երկրներին համարում է իր եղբայրները, և այս դիրքորոշումը հիմնված է Մուհամմադ մարգարեի գործելակերպի վրա։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաների վրա վերջերս հասցված հարվածները կատարվել են որպես պաշտպանական միջոց», – ասել է նա Պակիստանի զինված ուժերի հրամանատար Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ։

Ավելին, Փեզեշքիանը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանի երկրները կարող են համատեղ լուծել խնդիրները՝ հենվելով «կրոնական և մշակութային ընդհանրությունների վրա», ինչպես, նրա խոսքերով, անում է Եվրոպան՝ «ՆԱՏՕ-ի մեխանիզմի միջոցով»։

Իսլամական Հանրապետության նախագահը շեշտել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը ձեռնտու չէ ոչ մի կողմի համար։

Նա նշել է, որ Իսլամական Հանրապետությունը հանձնառու է ստեղծված իրավիճակի դիվանագիտական ​​լուծումներին, սակայն հավելել է, որ երկիրը միշտ պատրաստ կլինի պայքարել իր ինքնիշխանության համար։

Leave a Comment