Ծանրամարտի Աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերի կազմում հանդես կգան ընդհանուր առմամբ 10 մարզիկներ: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում մայիսի 2-8-ը կայանալիք Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 65 կգ` Արտուշ Գրիգորյանը, 71 կգ` Նարեկ Գրիգորյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, 79 կգ` Նարեկ Մկրտչյանը, 94 կգ` Վալերիկ Մովսիսյանը, 110 կգ` Գրիգոր Ղազարյանը, +110 կգ` Գագիկ Մկրտչյանը, 69 կգ` Մերի Միսակյանը, 77 կգ` Աննա Ամրոյանը, 86 կգ` Էմմա Պողոսյանը: