Իրանը համաձայնել է հանձնել «միջուկային փոշին». Թրամփ — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է «փոխանցել» «միջուկային փոշին», որը թաղված է երկրի միջուկային օբյեկտների վրա 2025 թվականի ամռանը ԱՄՆ-ի ավիահարվածների հետեւանքով։ Խոսքը բարձր հարստացված ուրանի մասին է, որը, ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, շարունակում է մնալ խորը հողի տակ։

«Իրանը միջուկային զենք չունի, եւ նրանք համաձայնել են դրա հետ։ Նրանք համաձայնել են վերադարձնել մեզ միջուկային փոշին, որը գտնվում է խորը հողի տակ։ Մենք բազմաթիվ պայմանավորվածություններ ունենք Իրանի հետ, եւ կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է տեղի ունենա՝ շատ դրական, շատ կարեւոր»,— ասել է Թրամփը լրագրողներին։

Leave a Comment