Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Դոնովան Փարիզյանը տպավորիչ խաղ է ցուցադրել New England Revolution թիմի հիմնական կազմում՝ ԱՄՆ ֆուտբոլի գավաթի 1/16 եզրափակչի հանդիպման ժամանակ։ Իդեպ այս խաղը Փարիզյանի նորամուտն էր թիմի կազմում։
Rhode Island FC թիմի դեմ տնային խաղի հիմնական ժամանակը ավարտվել է 1:1 հաշվով։ Փարիզյանը վստահ է անցկացրել հանդիպումը՝ կատարելով երկու բարդ սեյվ։
Իսկական հերոս նա դարձել է հետխաղային 11-մետրանոցների ժամանակ․ 21-ամյա դարպասապահը հետ է մղել երեք հարված անընդմեջ՝ ապահովելով իր թիմի հաղթանակը և ուղեգիր դեպի 1/8 եզրափակիչ։ Խաղի արդյունքում Փարիզյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ դարպասապահը հիմնականում հանդես է եկել ակումբի երկրորդ թիմում՝ MLS Next Pro լիգայում։ Հիմա, այս հաջող նորամուտը կարող է կարևոր դեր խաղալ նրա կարիերայում։