Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է երեք տուր:
8-րդ տուրից հետո 7 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարն է իսպանացի գրոսմայստեր Դավիդ Անտոն Գուջարոն: Հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 6 միավոր և կիսում են 11-27 հորիզոնականները:
5.5 միավոր ունեն Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Արթուր Դավթյանը: Գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը և Վահե Սուքիասյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունեն 5 միավոր։
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն ունի 4.5 միավոր: Նույնքան միավոր ունեն միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը: