ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության հասնելու հնարավորությունը մինչև հրադադարի ժամկետի լրանալը։
«Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ լավ ենք գործում։ Դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ։ Վստահ չեմ, որ այն(հրադադարը) պետք է երկարաձգվի», – Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողներին ասաց նա։