Հոլանդը արձագանքել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի»` «Բավարիայից» կրած պարտությանը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն արձագանքել է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Բավարիա» -«Ռեալ» պատասխան հանդիպման արդյունքին։

Մյունխենյան ակումբը սեփական հարկի տակ 4-3 հաշվով հաղթանակ կորզեց, ինչը թույլ տվեց երկու խաղերի ընդհանուր 6-4 հաշվով դուրս գալ հաջորդ փուլ: Նորվեգացի աստղային հարձակվողը, որը խաղին հետևել է տնից, տպավորված է եղել խաղադաշտում ծավալված իրադարձություններով։

«Աստված իմ, ինչպիսի՜ հանդիպում»,- գրել է ռմբարկուն սոցիալական ցանցերում՝ եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո՝ հրապարակելով հանդիպման վերջնական հաշվով լուսանկարը:

Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթին», որի կազմում հանդես է գալիս Հոլանդը, մրցաշարից դուրս էր մնացել նախորդ փուլում՝ զիջելով հենց «Ռեալին» (1-5):

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիան» ուժերը կչափի մրցաշարի գործող հաղթող ՊՍԺ-ի հետ։

Leave a Comment