
Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տիգրան Ավինյա′ն, արի′ անվճար խորհուրդ եմ տալիս: Ուրեմն, էն որ դեղինի տակ անցնում կանգնում են ու փակում խաչմերուկը, էդ դու ճիշտ ես ասում: Էն որ ՀՀ վարորդների կեսն էլեմենտար ճանապարհային կանոնները չգիտեն, ոչ մի խոսք: Բայց դուք դա փոխել չեք կարող: Հատկապես՝ ընտրություններից առաջ:
Հիմա նայի դուք ինչ պիտի անեք: Էս երկրորդ նկարը մեծացրու, նայի ու «Գուգլ»-ում գրի «вафельная разметка на перекрестке»: Հատուկ քո համար թողել եմ յութուբյան լինկ: Ուշադիր նայի՝ ինչի համար ա ու գնացեք տենց գծեր գծելու: Բայց գծելը քիչ ա, հետո պիտի վերահսկեք ու տուգանեք: Հետևողական լինեք, կարողա մի 2 տարում էդ խնդիրը լուծվի: Ափսոս՝ դուք արդեն իշխանության չեք լինի, բայց մի լավ բան արած կլինես»:
Աղբյուրը` Արեն Ափիկյան