ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածը՝ կարգադրում եմ.
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հետեւյալ ծառայողներին պարգեւատրել Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով.
| Սենիկ Սեյրանի ԵՐԱՆՈՍՅԱՆ | ոստիկանության փոխգնդապետ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ |
| Սերգեյ Աղվանի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ | ոստիկանության մայոր, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ համայնքային ոստիկան: |