Կոմպանին մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ հաղթանակը

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին լրագրողների հետ զրույցում ամփոփել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը։

Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբը սեփական հարկի տակ հաղթանակ կորզեց հանդիպման վերջնամասում և երկու խաղերի ընդհանուր 6-4 հաշվով առավելության հասնելով մադրիդցիների նկատմամբ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։

«Շատ էմոցիոնալ խաղ էր: Մենք շատ էինք վերահսկում գնդակը և անընդհատ զգում էինք, որ կարող ենք գոլ խփել: Բայց «Ռեալը» մնում է «Ռեալ»: Նրանք ունեն շատ արագաշարժ ֆուտբոլիստներ, որոնք ունակ են պատժելու ցանկացած պահի: Այս խաղում մեր թիմը ցուցադրեց հոգեբանական հզոր կայունություն և ճիշտ արձագանքեց բարդություններին: Երկրպագուների աջակցությունը նույնպես վիթխարի դեր խաղաց: Մենք պահպանեցինք հանգստությունը և զգում էինք, որ մեր ժամանակը կգա: Սա արժանի հաղթանակ էր»,- բելգիացի մասնագետի խոսքերն է փոխանցում DAZN-ը։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիան» ուժերը կչափի Փարիզի ՊՍԺ-ի հետ։

Leave a Comment