Բրազիլիայի նախագահը մատնանշում է Թրամփի սխալը

Դոնալդ Թրամփը սխալվում է՝ մտածելով, որ ամերիկյան տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական ուժն է որոշում խաղի կանոնները, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։

«Նա խնդիրներ է ստեղծում Միացյալ Նահանգների համար։ Երբ նա որոշեց հարձակվել Իրանի վրա, գիտակցո՞ւմ էր, որ վառելիքի գները կբարձրանան, և որ մարդիկ կվճարեն դրա համար։ Եթե դու պետության ղեկավար ես, պետք է հարգես մյուս երկրների ինքնիշխանությունը», – ասել է նա El País-ին տված հարցազրույցում։

Լուլա դա Սիլվան նաև մտահոգություն է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ըստ էության, պատերազմ է մղում։

«Մենք բախվում ենք շատ նուրբ իրավիճակի. Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր այսքան շատ հակամարտություններ միաժամանակ տեղի չեն ունեցել։ Միայն անցյալ տարի պատերազմների վրա ծախսվել է 2.7 տրիլիոն դոլար։ Այդ գումարի կեսով մենք կարող էինք վերջ դնել անգրագիտությանը, համաշխարհային էներգետիկ ճգնաժամին և 630 միլիոն մարդու փրկել սովից», – ընդգծել է նա։

Leave a Comment