Կրկնակի ու եռակի աշխատավարձեր բուժոլորտում․ նախարարի հայտարարությունը ԱԺ-ում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովի ապրիլի 16-ի նիստում հայտարարել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո բուժաշխատողների աշխատավարձերում զգալի աճ է արձանագրվել։

Նախարարի խոսքով՝ մարտ ամսվա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ արդեն կան բուժաշխատողներ, որոնք ստացել են կրկնակի, իսկ որոշ նեղ մասնագետներ՝ եռակի և ավելի բարձր աշխատավարձ։

Ավանեսյանը նշել է, որ համակարգի ներդրմամբ փոխվել է վարձատրության սկզբունքը․ այժմ բուժաշխատողները վարձատրվում են ըստ իրենց ծանրաբեռնվածության և սպասարկած բուժառուների քանակի։

«Մեր բուժաշխատողներն արդեն հարմարվել են նոր մեխանիզմին, և ունենք բավականին լավ ցուցանիշներ։ Այդ արդյունքները շարունակելու են բարելավվել»,- ընդգծել է նախարարը։

Leave a Comment