Ազատ և արդար ընտրությունների ամենամեծ սպառնալիքը կարող է թաքնված լինել հենց ՀՀ-ի ներսում. Ամստերդամ – armeniatoday.am

Ազատ և արդար ընտրությունների համար ամենամեծ սպառնալիքը կարող է թաքնված լինել հենց Հայաստանի ներսում, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը իր հրապարակած տեսահոլովակում։

Ըստ նրա Փաշինյանի վարչակազմն ամեն օր կամայական ու դաժան վերահսկող ուղղություն է սահմանում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, որի վառ ապացույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամների ձերբակալությունն էր ըստ նրա՝ «լիովին շինծու մեղադրանքներով» կամ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը, որը փորձել է պաշտպանել այն եկեղեցին, որը փաստաբանի խոսքով՝ ներխուժել է վարչապետը։

«Ես ասում եմ ներխուժել, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում Փաշինյանը շարունակաբար և անվայել ձևով թիրախավորում է քրիստոնեության բնօրրանի Հայաստանյաց եկեղեցու հոգևոր դասը»,- նշել է նա։

Ամստերդամի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը շարունակում է աջակցություն ստանալ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից իբրև թե «արտաքին միջամտություններից պաշտպանվելու համար»։

Ամստերդամը մատնանշել է, որ Փաշինյանը հարձակվում է եկեղեցու ու պատմության վրա, փորձում է Հայոց ցեղասպանության մեղքը մի երկրից հանել ու դնել մեկ այլ երկրի վրա, աշխատանքից հեռացրել է մի մարդու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հայոց ցեղասպանության մասին գիրք նվիրելու համար, ժխտում պատմությունը, ինչի համար նա հրավիրել է միջազգային հանրության ուշադրությունը։

«Միջազգային լռությունն այս սադրիչ և հակաիրավական վարքագծին պարզապես անթույլատրելի է»,- ընդգծել է նա։

 

Leave a Comment