Լիբանանի նախագահը հրաժարվել է բանակցել Նեթանյահուի հետ. ԶԼՄ-ներ

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հրաժարվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններ վարել Իսրայելի և Լիբանանի միջև հնարավոր հրադադարի շուրջ, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այս շաբաթ երկու առաջնորդի միջև բանակցություններ անցկացնելու մասին հայտարարությանը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով լիբանանցի անանուն պաշտոնյայի։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Լիբանանի պաշտոնյաները Իսրայելի և ԱՄՆ իշխանություններին հայտնել են, որ չեն ձգտում բանակցություններ վարել մինչև Լիբանանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ հրադադարի կնքումը։

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները բանակցություններ կվարեն հինգշաբթի օրը։ Դրանից առաջ ԱՄՆ-ի միջնորդությամբ տեղի է ունեցել Իսրայելի և Լիբանանի դեսպանների հանդիպում։

Leave a Comment