Հեշտ չէ երեք անգամ պայքարից դուրս թողնել «Բարսելոնային»․ Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը «Բարսելոնային» հաղթելուց հետո։

Քառորդ եզրափակչի երկու դիմակայության արդյունքում մադրիդյան ակումբն առավելության հասավ 3:2 հաշվով՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։

«Տեսա՞ք, թե ինչպես են նրանք խաղում: Երբ հնչեց սուլիչը, ես ասացի. «Սա անիրական է»: Հեշտ չէ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում երեք անգամ պայքարից դուրս թողնել «Բարսելոնային»՝ Մեսսիի «Բարսային», Յամալի «Բարսային»»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Նախկինում «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» արգելքը հաղթահարել էր նաև 2013/2014 և 2015/2016 մրցաշրջաններում:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ատլետիկոն» ուժերը կչափի «Արսենաիլ» հետ:

Leave a Comment