Հասմիկ Ամիրզադյանը հավատում է, որ ոչ մի հայ երեխա չպետք է դաստիարակվի ընտանիքից դուրս։ Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Հասմիկ Ամիրզադյանը հավատում է, որ ոչ մի հայ երեխա չպետք է դաստիարակվի ընտանիքից դուրս։ Նա որդեգրել է երեք հրաշալի բալիկների. չորս երեխայի մայր է։
Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Ամիրզադյանը կուսակցության Արատաշատի պատասխանատուներից է, նրան այսօր բերման էին ենթարկել ընտրակաշառքի գործով։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն և տեսանյութ է տարածել։
