Վազելուց մարդը կարող է նույնքան հաճույք ստանալ, որքան անառողջ նյութերից. Անահիտ Ավանեսյան



Tert.am-ը գրում է․


Վազելուց մարդը կարող է նույնքան հաճույք ստանալ, որքան անառողջ նյութերից: Այս մասին Ազգային Ժողովում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:



«Պետք է մեր երիտասարդներին և երեխաներին բերենք կյանքից հաճույք ստանալու առողջ ձևերի սերմանումը, այսինքն, մենք պետք է մեր երջանկությունը կառուցենք ոչ թե սահմանափակումներից ելնելով, այլ փնտրենք ու գտնենք այն ճիշտ և առողջ սովորությունների մեջ: Առաջիկայում մեր արշավները հենց դրան են ուղղված լինելու, աշխատում ենք և ներկայացնելու ենք մարկետինգային, գովազդային արշավային պլան, որը ուղղվելու է հենց այդ իրազեկմանը՝ մարդկանց մոտ վարքագծի փոփոխությանը, առողջ ապրելակերպը պետք է լինի մեր վարքագծի ցանկալի մոդելը։

Մարդ պիտի հասկանա, թե ինչու պիտի փոխի վարքագիծը և վարքագծի փոփոխությունը  ինչ հետևանքներ է ունենում, մենք պետք է օգնենք, կրթենք, անընդհատ նպաստենք, որ մեր երեխաները ճիշտ սովորություններ իրենց մեջ զարգացնեն։ Այս տարվանից վերափոխեցինք մանկապարտեզների սննդային ռացիոնը, հանել ենք խտացրած կաթերը և նման ոչ օգտակար՝ գուցե ժամանակին կալորիաները հագեցնելու առումով կարևոր, բայց այսօր անառողջ համարվող սնունդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment