«Նիկոլի հերթական կուտը, թե թոշակառուն կարող է 1000 դրամով Գյումրիից Կիպրոս թռնել լրիվ էս անեկդոտի «փղի միսն» ա»

Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Նախ՝ սովետական անեկդոտ մը. հայրենադարձ հայը մթերքի թանկությունից դժգոհ նամակ է գրում Լիբանանում ապրող բարեկամներին, թե շուկայում հավի մսի կիլոն 10 ռուբլի արժի։

 

ԿԳԲ-ում նամակը բացում են, կարդում ու էս մարդուն կանչում, սպառնում են, թե Սիբիր կաքսորեն, եթե այսպես շարունակի։

 

Սա նստում, նոր նամակ է գրում բարեկամներին. «Հոս կյանքը շատ էժան է. փղի մսի կիլոն շուկայում ընդամենը 3 ռուբլի է։ Բայց դե ինչի՞ս է պետք փղի միսը, ավելի լավ է 7 ռուբլի էլ ավելացնեմ, մի կիլո հավի միս առնեմ»։

 

Նիկոլի հերթական կուտը, թե թոշակառուն կարող է 1000 դրամով Գյումրիից Կիպրոս թռնել լրիվ էս անեկդոտի «փղի միսն» ա…

 

Երբ երեկոյան ժամերին տաքսիով Երրորդ մասից Զեյթուն գնալը 1800-2500 հազար դրամ է, է՛լ ինչի՞ս է պետք «փղի միսը»։

 

Մեր վճարած հարկերից Նիկոլը օտարերկրյա ավիաընկերության թռիչքներ է սուբսիդավորում (վստահաբար, ինչ-որ անձնական շահ ունենալով է դա անում և այո՛, այդ հեքիաթային գների համար մենք ենք վճարում), բայց մեզ դա ծախում է՝ որպես թոշակառուներին լավություն։

 

Մենք էլ փոխանակ կոռուպցիայից ու քաղաքի տրանսպորտային համակարգն ավիրելուց խոսենք, լուրջ-լուրջ քննարկում ենք, թե արդյոք թոշակառուն իսկապես կարող է այդ հեքիաթային գներից օգտվել…»:

Leave a Comment